Կյանքից հեռացել է դատավոր Աղվան Պետրոսյանը. դատավորը լուրջ փորձությունների մեջ էր դատարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձրագույն դատական խորհուրդը մահվան հանգամանքի հիմքով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղվան Ալբերտի Պետրոսյանի լիազորությունները 2024 թվականի փետրվարի 21-ից դադարեցրել է։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ խորհուրդը որոշումն ընդունել է այսօր՝ մարտի 1-ին։

Աղվան Ալբերտի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը /լիազորությունները կասեցված/, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող, իր լիազորությունների իրականացման հետ չկապված՝ Մերուժան Միքայելյանի միջոցով վերջինիս ազգական Սոնյա Մարգարյանից ուղղակի դիտավորությամբ խարդախությամբ և նրա վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար:

Դատարանը այս տարվա հունվարի 9-ին նրան ազատազրկման է դատապարտել որոշակի ժամկետով ազատազրկման:

ArmLur.am-ը և «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրակազմը ցավակցում է դատավոր Աղվան Պետրոսյանի ընտանիքին և հարազատներին։

 




Լրահոս