Հայ-ադրբեջանական սահմանին նախատեսվում է ԵՄ դիտորդների ավելացում. Արմեն Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ-ադրբեջանական սահմանին նախատեսվում է ԵՄ դիտորդների ավելացում, Հանրայինի եթերում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հայաստան-Ադրբեջան սահմանը շատ երկար է, քաղաքացիական առաքելությունը չի կարող մինչ այժմ ունեցած ռեսուրսներով պատշաճ աշխատանք իրականացնել: ԵՄ քաղաքացիական առաքելությունն արդյունավետ աշխատանք է կատարում և ավելի մեծ կարողություններ պետք է ունենա այն շարունակելու և առավել արդյունավետ դարձնելու համար»,- ասել է նա:

Գրիգորյանը պատասխանել է հարցին, թե Ռուսաստանը ԵՄ դիտորդներին համարում է լրտեսական գործունեություն իրականացնող ՌԴ և Իրանի դեմ։

«Հայաստան-Իրան սահմանին դիտորդական առաքելություն ներկա չէ, չեմ հասկանում, թե ՌԴ ներկայացուցիչներն ինչու են նման պնդումներ կատարում։ ԵՄ դիտորդները կայունություն են բերում տարածաշրջան։ Ես չգիտեմ, թե նրանք ինչպես կարող են լրտեսություն իրականացնել, թող ՌԴ-ն փաստեր ներկայացնի՝ քննարկենք»,- ասել է Գրիգորյանը։




Լրահոս