Արևմուտքի հայտարարությունները Ուկրաինայի պարտության դեպքում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական բախման հնարավորության մասին վկայում են այն մասին, որ դաշինքը Ուկրաինան համարում է իր տարածքը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Գլխավորն այն է, որ դրանք (Արևմուտքի հայտարարությունները) դե ֆակտո ցույց են տալիս ՆԱՏՕ-ի աշխարհայացքը, ՆԱՏՕ-ն Ուկրաինան համարում է իր տարածքը։
Սա ևս մեկ անգամ ընդգծում է, որ այն, ինչ անում է Ռուսաստանի Դաշնությունը, ճիշտ է, հատուկ ռազմական գործողությունը՝ հիմնավորված»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։