ԼԱՎՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՏՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Հրապարակ»-ը տեղեկացրել էր, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր մոտալուտ հրաժարականի առթիվ «մխիթարել» է Աժ աշխատակազմին եւ «պրեմիա» տվել` մեկ ամսվա աշխատավարձի չափով: Բայց, ինչպես միշտ, Հովիկ Աբրահամյանի արած անգամ ամենալավ քայլը վատ հետեւանքներ է ունեցել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ աշխատակազմում լուրջ դժգոհության ալիք է բարձրացել, քանի որ հերթական անգամ պարգեւատրումներից չեն օգտվել ԱԺ պատգամավորների օգնականները, որոնք եւս համարվում են պետական աշխատողներ ու աշխատավարձ են ստանում ՀՀ պետբյուջեից: Սա առաջին անգամը չէ, որ առատաձեռն Հովիկ Աբրահամյանը նման իրավիճակում է հայտնվում: Ժամանակին` մարտի 8-ի կապակցությամբ եւս, նա ԱԺ կին աշխատակիցներին նվերներ էր տվել, իսկ պատգամավորների օգնականներն էլի մնացել էին անտեսված: Արդյունքում` նրանցից մի քանիսը «Ժողովուրդ»-ին ուղարկած նամակում դժգոհություն էին հայտնել կատարվածի կապակցությամբ:
Հիմա նորից Աբրահամյանը նույն «կոտրած տաշտակի» առջեւ է (սա այն նույն տաշտակը չէ, ինչի մասին ակնարկեց ՀՀ վարչապետը): Հեռանալու օրերին նա 131 օգնականների առնվազն 130-ի ատելությունն իր հետ կտանի ՀՀԿ շտաբ:




Լրահոս