
Նագանո պրեֆեկտուրայի լեռներում՝ Օտարի գյուղի մոտ, ձնահյուսի տակ է հայտնվել մոտ 10 մարդ, հայտնում է NHK հեռուստաալիքը։
Տեղեկությունների համաձայն՝ ոմանց հաջողվել է դուրս գալ ձյան տակից, սակայն մի քանի մարդ անհայտ կորած է համարվում։
Ներկայումս ուղղաթիռի միջոցով փրկարարական գործողություն է իրականացվում։