Վաղարշապատի համայնքապետարանի, ի դեմս համայնքապետ Դիանա Գասպարյանի՝ ամիսներ առաջ աղմկահարույց նշանակումը հասել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան և ի վնաս Գասպարյանի որոշում կայացվել։
Մասնավորապես՝ Դիանա Գասպարյանը, առաջնորդվելով խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով, Կոմիտասի անվան մշակույթի պալատ ՀՈԱԿ-ի տնօրեն էր նշանակել Հասմիկ Ադամյանին, մի անձի, ով անգլերենի մասնագետ էր, մշակույթի հետ որևէ աղերս չուներ, ինչպես նաև չուներ 3 տարվա համապատասխան բնագավառի աշխատանքայի փորձ, ինչը կոնրետ պահանջվում էր ՀՈԱԿ-ի համար հայտարարված մրցույթում,մինչդեռ ՀՈԱԿ-ի համար մրցույթում հաղթող էր ճանաչվել նաև հիշյալ ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Ալվինա Համբարձումյանը, ով ուներ 7 տարվա աշխատանքային փորձ, մշակութային բնագավառի բարձրագույն կրթություն, հարյուրավոր քաղաքային համերգների և մասսայական միջոցառումների հեղինակ էր և ընդունված ՀՈԱԿ-ի ծնողական համայնքի կողմից։ Նշանակման անօրինականությունը ակներև էր։
Ինչևէ, երկար ամիսներ տևած պայքարից հետո, Վերաքննիչ դատարանը բեկանել է Առաջին ատյանի մերժման որոշումը, և հօգուտ Ալվինա Համբարձումյանի որոշում կայացրել։
Ասում են, որ Դիանա Գասպարյանը ընդգծված համակրանք է տածել Հասմիկ Ադամյանի հանդեպ, քանի որ վերջինս ՔՊ-ական սկեսրայր ունի, քաղաքային իշխանությանը մտերիմ հայր և Արմավիրի մարզում ռազմական բարձր պաշտոն զբաղեցնող եղբայր. ահա այս համակցության պայմաններում էլ Դիանա Գասպարյանը զոհասեղանին է դրել Վաղարշապատ համայնքի մշակույթը, այն վստահելով ոչ բանիմաց, բայց կարևորը իր համար մտերիմ անձի։
Armlur.am-ը պատրաստ է հրապարակել դատարանում պարտված մյուս կողմի պաշտոնական մեկնաբանությունը։
Քնար Մանուկյան