ՕՏԱՐ ՉԷ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սան Անտոնիո կենդանաբանական այգուց (Տեխաս) Տիմոթեոս գետաձին օտար չէ քաղաքականությանը: Նա առաջին անգամ առաջադրվել է ԱՄՆ նախագահական ընտրություններում 2020 թվականին։ Կենդանիները սոցիալական ցանցերում հաշիվներ են ստեղծել, որոնց հետեւել է մի քանի հազար մարդ։ Այնտեղ գետաձին դժգոհել է, որ իրեն չեն հրավիրել բանավեճի, եւ շնորհավորել է իր հաղթական հակառակորդ Ջո Բայդենին։

 

Այս մասին քննարկվում է թեկնածուի Facebook-ի էջում։ Օրերս կենդանաբանական այգում կրկին տեղի ունեցավ Թիմոթիի նախագահի թեկնածու առաջադրման արարողությունը։ Դրա համար հավաքվել էին մի քանի տասնյակ երկրպագուներ ու լրագրողներ։ Այցելուներն ակտիվորեն ապրանքներ են գնում քաղաքական գետաձիու հետ:

«Ամերիկայի ապագայի վերաբերյալ Թիմոթիի տեսլականի հիմքում ընկած է նրա «շատ ուժեղ» հարթակը, որն ընդգծում է յուրաքանչյուր քաղաքացու՝ օրական գոնե մեկ երիտասարդացնող քնելու կարեւորությունը իր «Քուն բոլորի համար» նախաձեռնության միջոցով»: Նա նաեւ հանդես է գալիս դպրոցներում եւ գրասենյակներում պարտադիր խորտիկների օգտին՝ արտադրողականությունն ու երջանկությունը բարձրացնելու համար: Բացի այդ, Թիմոթին կրքոտ է մարդկանց մեջ բարություն եւ հարգանք քարոզելու եւ բոլոր արարածների՝ մեծի ու փոքրի բարօրությունը պաշտպանելու համար», – ասել է քաղաքական բեհեմոթն իր նախընտրական ծրագրում: Առաջադրվելուց հետո թեկնածուն իր առաջին գրառումն է հրապարակել Facebook-ում, որտեղ աջակիցներին հարցրել է, թե հաղթանակի դեպքում որը պետք է լինի իր պաշտոնավարման առաջին հրամանագիրը։

Ն. ԱՂԱՍՅԱՆ

 

 

ՀՆԱՄԵՆԻ ՎԱՆՔԵՐԸ՝ ԱՆՏԵՐ

Լոռու մարզի Ամրակից գյուղում գտնվող ռուսական Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու վերանորոգման համար կառավարությունը մրցույթ է հայտարարել; Ծրագրի արժեքը կազմում է 175 միլիոն դրամ։ 19-րդ դարում կառուցված ռուսական եկեղեցին ճարտարապետական մեծ արժեք չի ներկայացնում: Այդ եկեղեցին կարող էր նորոգվել Ռուսաստանում հայ մեծահարուստների՝ Սամվել Կարապետյանի, Արա Աբրահամյանի եւ այլոց ֆինանսավորմամբ, իսկ ՀՀ պետական բյուջեի գումարները պետք էր ուղղել քանդվող հնամենի հայկական վանքերի նորոգմանը։ Տավուշի մարզի անտառներում գտնվող հնամենի վանքերը՝ Կիրանցը, Առաքելոցը, Ջուխտակ վանքը, Սրվեղի վանքը , Դեղձնուտ, Մշկավանքը եւ այլ հին վանքեր ժամանակի ընթացքում քանդվում են, դրանց նորոգման համար տասնամյակներ շարունակ պետական բյուջեից ֆինանսավորում չի իրականացվում։

 

 

 

ԳՐԱԴԱՐԱՆԻ  ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Դիլիջանի քաղաքային գրադարանը տեղակայված էր մշակույթի պալատի վերջին հարկում, տանիքի անձրեւաջրերն ու ձյան հալոցի ջրերը թափվում էին գրքերի վրա, անձրեւաջրերը լցվում էին գրադարանի մի հատվածը: Գրադարանի աշխատողները գրքերը ջրերից պաշտպանելու համար ծածկում էի պոլիէթիլենային տոպրակներով, ձմռանը խոնավ գրքերը չորացնում էին վառարանների մոտ, իսկ ամռանը՝ օդափոխում: Դիլիջանի մշակույթի պալատը մեկուկես տարի վերանորոգման մեջ է, գրադարանի գրքերը, պարկերի մեջ լցված, գտնվում են մշակույթի պալատի առաջին հարկում գտնվող դահլիճում։ Գրադարանի 13 աշխատողները 17 ամիս հարկադիր պարապուրդի մեջ են , որի համար աշխատավարձի 2/3 մասն են ստանում։ Մշակույթի պալատը վերանորոգում է «Արտդիանշին» ՍՊԸ-ն։

 

 

ՉԵՆ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ

2023թվականին Տավուշի մարզպետարանի պաշտոնյաները պետական բյուջեից 71 միլիոն 960 հազար դրամ պարգեւավճար  են ստացել: Մարզպետարանի աշխատողների պարգեւատրումների վերաբերյալ մարզպետի  որոշումները Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում չեն հրապարակվում։ Մարզպետարանը դա պատճառաբանում է այսպես. «Պարգեւատրումների վերաբերյալ որոշումները չեն հրապարակվում, քանի որ դրանք պարունակում են աշխատողներին վերաբերող անձնական տվյալներ՝ նրանց եկամուտների մասին»։ Իրականում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը պետբյուջեից իրեն եւ մարզպետարանի աշխատողներին պարգեւատրելու մասին իր որոշումները մարզպետարանի ինտերնետային կայքում չի հրապարակում, որովհետեւ սահմանամերձ, աղքատ մարզում  պետբյուջեից մարզպետարանի պաշտոնյաների ճոխ պարգեւատրումների մասին տեղեկատվությունը հանրության կողմից վատ է ընդունվում։

 ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս