Volkswagen-ը եւ Audi-ն վերանորոգման համար 261 հազար ավտոմեքենա հետ կկանչեն:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ վկայականը կորցնելուց հետո տրամադրվու՞մ է արդյոք դրա կրկնօրինակը։
Սարգիս Նալբանդյան (58 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. 2019 թվականի հուլիսի 1-ից հետո վկայականի կրկնօրինակ չի տրամադրվում, այլ վկայականը փոխարինվում է նոր գրանցման վկայականով՝ պետական գրանցման իրական ամսաթվի վերաբերյալ նշումով։
ՀՀ կադաստրի կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ընդ որում՝ մինչեւ 2019 թվականի հուլիսի 1-ը տրամադրված գրանցման վկայականը նոր գրանցման վկայականով փոխարինվում է դրա համար դիմումը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 2-րդ աշխատանքային օրը, որի համար վճար չի գանձվում։
ՖԻՆԱՆՍՆԵՐ
ՀԱՐՑ. Ի՞նչ է Կենտրոնական բանկի անկախությունը:
Արամ Գաբրիելյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գների կայունության ապահովման համար ինստիտուցիոնալ կարեւոր նախապայման է ԿԲ-ների անկախությունը: Ուսումնասիրութունները վկայում են, որ ԿԲ-ների անկախությունը (գործառնական) նպաստում է իրականացվող դրամավարկային քաղաքականության վարկունակությանը՝ մեծացնելով շուկայի արձագանքը ԿԲ ազդակներին: Էմպիրիկ վերլուծությունները բացահայտել են ԿԲ-ի անկախության եւ ցածր գնաճի միջեւ ուղղակի կապ:
Դրամավարկային քաղաքականության իրականացման առումով տարբերակում են ԿԲ-ի անկախության երեք աստիճան.
l նպատակի սահմանման,
l նպատակային ցուցանիշի սահմանման,
l գործառնական:
ՀՀ կենտրոնական բանկ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անկախության ամենաբարձր աստիճանը նպատակի սահմանման անկախությունն է, որն ունի, օրինակ, ԱՄՆ ԴՊՀ-ն: Ելնելով տնտեսական քաղաքականության գերակայություններից՝ նա կարող է փոփոխել գլխավոր նպատակը: ՀՀ-ի դեպքում ԿԲ-ն օժտված չէ այս աստիճան անկախությամբ. ԿԲ-ի գլխավոր նպատակը սահմանված է ՀՀ սահմանադրությամբ եւ «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքով: Նպատակային ցուցանիշի ընտրության անկախությունը Հայաստանում սահմանվում է «ՀՀ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով: Ինչ վերաբերում է գործառնական անկախությանը, այն ենթադրում է, որ ԿԲ-ն ինքնուրույն կարող է կիրառել իր գործիքակազմը գլխավոր նպատակին հասնելու համար: ՀՀ ԿԲ-ն ունի այս աստիճանի անկախություն, ինչով օժտված են ոչ բոլոր երկրների ԿԲ-ները: Օրինակ՝ Անգլիայի ԿԲ-ն մինչեւ 1998 թվականը չուներ գործիքակազմի կիրառման ինքնուրույնություն. դրան միջամտում էր գործադիր իշխանությունը: