ՎԻՐՏՈՒԱԼ ՍՈՒՐԴՈԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԻ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զբոսաշրջային այցելավայրերի կառավարման «GoToDili» գրասենյակը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ եւ AR-trails-ի մասնակցությամբ, մեկնարկել է «Հասանելի Դիլիջան» ներառական նոր նախագիծը։

 

Այն նախատեսված է լսողության սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց, ինչպես նաեւ ամբողջովին խուլ/խուլ-համրերի համար։

«Հասանելի Դիլիջան»-ը նախագիծ է, որը թույլ է տալիս անցնել երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, օնլայն շրջայց-տուրեր Դիլիջանում, վիրտուալ սուրդոթարգմանիչների ուղեկցությամբ։ Սա առաջին նմանատիպ ծրագիրն է Հայաստանում, որն օգնում է լսողության սահմանափակումներ ունեցող մարդկանց գնալ էքսկուրսիա կամ անցնել կարճ արշավային երթուղի առանց կողմնակի օգնության։

Երթուղիներից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել AR-Trails հավելվածը, որտեղ հասանելի է երեք պրոդուկտ՝ քաղաքային էքսկուրսիա Դիլիջանում, քայլարշավ Ազգային պարկում եւ այցելություն վիրտուալ տեղեկատվական կենտրոն։ Ծրագիրն ընտրելուց հետո հավելվածը ցույց է տալիս երթուղին, իսկ վիրտուալ սուրդոթարգմանիչները ծանոթացնում են օգտատերերին տեղանքի հետ։

Քաղաքային էքսկուրսիան կծանոթացնի օգտատերերին Դիլիջանի պատմության եւ հանրահայտ տեսարժան վայրերի հետ։ Քայլարշավը կտանի դեպի Ազգային պարկի Թաքնված ջրվեժ՝ ընթացքում ծանոթացնելով կենդանական ու բուսական աշխարհի հետ։

AR-Trails հավելվածը թույլ է տալիս նաեւ այցելել վիրտուալ տեղեկատվական կենտրոն, որտեղ կարելի է գտնել Դիլիջանի մասին ընդհանրացված տեղեկատվություն: Ընդհանուր առմամբ, վիրտուալ էքսկուրսիաներն ընդգրկում են Դիլիջանի 15 վայրեր:

«Ճամփորդությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուրին: Հայաստան այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկ, անկախ ֆիզիկական կարողություններից, պետք է հնարավորություն ունենա ճանապարհորդել մեր երկրում, բացահայտել թաքնված ուղիները եւ հավասարապես զգալ բոլոր հետաքրքիր եւ անմոռանալի փորձառությունները։ Այս համատեքստում Զբոսաշրջության կոմիտեն ողջունում է «Հասանելի Դիլիջան» զբոսաշրջային պրոդուկտի ստեղծումը, որը նոր հնարավորություն է անհատների համար բացահայտելու Հայաստանի զբոսաշրջային հրաշքները»,- կարեւորել է Հայաստանի Հանրապետության ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։

GoToDili DMO-ի ղեկավար Անի Ավանեսովան ընդգծել է, որ «Հասանելի Դիլիջան» նախագծի նպատակն է Հայաստանում ներառական զբոսաշրջությունը հասցնել նոր, որակյալ մակարդակի:

«Պրոդուկտները, որոնք մշակված են հատուկ սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց համար, ոչ միայն զգալի կերպով կբարելավվեն իրենց կյանքը, կտան նոր պայմաններ ծանոթանալու երկրի զբոսաշրջային տեղանքներին,  բարենպաստորեն կաջակցեն սոցիալիզացիային, այլ նաեւ ընդհանուր առմամբ երկրին օգուտ կբերեն՝ դարձնելով այն ավելի գրավիչ զբոսաշրջիկների համար։ GoToDili թիմը ուրախ է լինել այս կարեւոր ճանապարհի առաջամարտիկներից մեկը: Մենք անկեղծորեն հավատում ենք, որ կգա այն օրը, երբ Հայաստանը հնարավորինս հասանելի կդառնա բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ նրա հետ»։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից, ՀՀ ջրային օրենսգրքի եւ ՀՀ կառավարության 07.03.2003թ. N217-Ն եւ 03.08.2023թ. N1332-Ն որոշումների պահանջների համաձայն, մշակվում է «Դիանա Մաթեւոսյան Կարենի» ԱՁ-ի կողմից Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Ալափարս գյուղի վարչական տարածքում արդյունաբերական եւ խմելու- կենցաղային/շշալցում նպատակներով ստորերկրյա ջրային ռեսուրսից համապատասխանաբար՝ 0.42 լ/վ եւ 1?5 լ/վ ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը:

Բոլոր շահագրգիռ անձինք, որոնք կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին եւ փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին՝ ժամը 17:00-ից – 18:00-ն դիմել Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):

Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2024 թվականի մարտի 4-ին՝ ժամը 16:00 -ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն

 

 

 

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից, ՀՀ ջրային օրենսգրքի եւ ՀՀ կառավարության 07.03.2003թ. N217-Ն եւ 03.08.2023թ. N1332-Ն որոշումների պահանջների համաձայն, մշակվում է Թագուշ Կուրղինյանի կողմից Կոտայքի մարզի Արզնի համայնքի Արզնի գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական /ոռոգում՝ 0.06 հա/ նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից 0.31 լ/վ ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը:

Բոլոր շահագրգիռ անձինք, որոնք կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին եւ փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին՝ ժամը 17:00-ից- 18:00-ն դիմել Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):

Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2024 թվականի մարտի 4-ին՝  ժամը 16:00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն

 

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ես՝ Հասմիկ Վալերիի Երոյանս (Վազյան), ծնված 05.09.1977թ., սովորել եմ Հ. Լազարյանի անվան Արեւելագիտության ինստիտուտում 1994-1998 թթ.: Դիպլոմի համար՝ HB000066: Կորցրել եմ Նոր Նորք վարչական շրջանի Բ. Մուրադյանի փողոցին հարակից տարածքում սույն թվականի փետրվարի 3-ին՝ Ժամը 11:30-ի սահմաններում։ Գտնողին խնդրում եմ զանգահարել տվյալ համարով՝ 055 09 24 64:

 

 




Լրահոս