ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերոբ Տեր-Պողոսյանի կինը` Մադլեն Թաշչյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է դատի տալ գործարար Սիլվա Համբարձումյանին` իր անունից հայտարարություններ անելու համար: Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի իր ասուլիսում գործարար Համբարձումյանը հայտարարել էր. «Սերոբ Տեր-Պողոսյանի կինը շատ բան ունի ասելու, 99 թվականի մասին պատմելու: Նա պահել է դա, որ ամուսնուն շուտ բաց թողնեն: Ինքն ասաց` եթե չթողնեն, ես ինքս լրագրողներին կասեմ»: Այսինքն` ըստ Համբարձումյանի` Թաշչյանը հոկտեմբերի 27-ի ահաբեկչության մասին գաղտնի փաստերի է տիրապետում, որոնք պետք է բացահայտի: «Բայց ես այդ կնիկը չեմ ճանչնած նույնիսկ եւ չեմ լիազորած»,-ասաց տիկին Մադլենը` ավելացնելով, որ բացատրություն չունի եւ «շվարած է», թե ինչու պետք է Սիլվա Համբարձումյանը նման բան հայտնած լիներ: «Ժողովուրդ»-ին երեկ չհաջողվեց կապվել Սիլվա Համբարձումյանի հետ, քանի որ նա չպատասխանեց մեր հեռախոսազանգին:




Լրահոս