ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Հայաստանի առաջատար, Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը նվաճեց հաղթողի կոչումը:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` եթե կազմակերպությունը գործունեություն չի իրականացնելու, շահութահարկի կանխավճարներ պետք է կատարել, թե ոչ:

Երանուհի Մանուկյան (32 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի` 13 հունիսի 2011 թվականի «Գործունեության դադարեցման դեպքում ռեզիդենտների կողմից շահութահարկի եռամսյակային գումարների վճարման վերաբերյալ» N 30 պաշտոնական պարզաբանման համաձայն` գործունեություն ժամանակավոր (առնվազն մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը) կամ անորոշ ժամկետով չիրականացնելու մասին հայտարարությունը (կամայական ձեւով կազմված) հարկային մարմին գրավոր ներկայացրած եւ այդ ժամանակահատվածում գործունեություն չիրականացրած ռեզիդենտ կազմակերպությունները հայտարարությունը հարկային մարմին ներկայացնելու եռամսյակից հետո՝ մինչեւ գործունեությունը վերսկսելու եռամսյակը ընկած ժամանակահատվածների համար շահութահարկի կանխավճարների եւ նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարների վճարումներ չեն կատարվում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշվետու տարում ստացած եկամուտները մինչեւ բյուջետային տարվա ավարտը պետական կամ համայնքային բյուջե ամբողջությամբ չփոխանցելու դեպքում պետական ոչ առեւտրային կազմակերպությունները հանդիսանում են շահութահարկ վճարող այդ եկամուտները ստանալու պահից մինչեւ հաշվետու տարվա վերջը:

 

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` որքան է կազմում ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը: Եվ ուզում եմ իմանալ` վճարովի արձակուրդի դեպքում այդ ժամկետի համար աշխատավարձը երբ է վճարվում:

Հերմինե Պետրոսյան (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Պետրոսյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք՝

  1. ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը հնգoրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային oր է, իuկ վեցoրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային oր,
  2. ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններով աշխատողների ամենամյա արձակուրդը չի կրճատվում,
  3. կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կամ գործատուի իրավական ակտով կարող են uահմանվել ավելի երկար տեւողությամբ արձակուրդներ` բացառությամբ պետական եւ համայնքային բյուջեից ֆինանuավորվող կազմակերպությունների, Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի: (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 159-րդ հոդված)

Ամենամյա արձակուրդի համար աշխատավարձի վճարումն իրականացվում է ոչ ուշ, քան ամենամյա արձակուրդը սկսելուց առնվազն երեք օր առաջ: (Աշխատանքային օրենսգրքի 169-րդ hոդված):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգքրի 192-րդ հոդվածի համաձայն` աշխատավարձը վճարվում է ամսական առնվազն մեկ անգամ մինչեւ հաջորդ ամսվա 15-ը:

 




Լրահոս