ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Վանթյան 56 հասցեի բնակիչներն ահազանգում են. արդեն 1 ամիս է, ինչ փողոցի կոյուղին խցանվել է, եւ կեղտաջրերը լցվում են մարդկանց բակեր եւ տներ:

 

 

 

ԱՊԱՍՏԱՐԱՆ

ՀԱՐՑ. Մեկ անգամ ապաստարան ստանալու հայց ներկայացրել եմ, բայց սխալ կա մեջը.  կարո՞ղ եմ էլի ներկայացնել:

 Նարբե Աբրահամյան (32 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ապաստանի դիմումի վերջնական (ներառյալ դատական կարգով) մերժումից հետո կարող եք կրկին դիմում ներկայացնել Միգրացիոն ծառայություն` Հայաստանում ապաստան ստանալու համար, եթե՝

– առաջացել են նոր հանգամանքներ, որոնք նախկին դիմումի քննության ժամանակ չեն եղել,

– Դուք ունեք նոր ապացույցներ, որոնք նախկին դիմումի քննարկման ժամանակ չեք կարողացել ներկայացնել:

ՄԱԿ ՓԳՀ Հայաստան

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նոր դիմումի քննարկման ժամանակահատվածում Դուք ունեք ապաստան հայցող անձանց համար սահմանված նույն իրավունքները եւ պարտականությունները, որոնք ունեիք Ձեր առաջին դիմումի քննարկման ընթացքում:

 

 

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀԱՐՑ. Ո՞վ է հեղինակային իրավունքի տերը, ըստ օրենքի՝ ինչպե՞ս է սահմանվում:

Հրանտ Քոչարյան  (24 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հեղինակ է ճանաչվում այն ֆիզիկական անձը, ում ստեղծագործական, մտավոր աշխատանքի արդյունքում ստեղծվել է ստեղծագործությունը (Հեղինակային իրավունքի հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդված):

Հեղինակը կարող է իր բացառիկ գույքային իրավունքները փոխանցել կամ օգտագործման թույլտվություն  տրամադրել այլ անձանց, որոնք, հեղինակից ձեռք բերելով այդ իրավունքները, դառնում են ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքի իրավատեր:

Մտավոր սեփականության գրասենյակ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Հեղինակային իրավունքով պահպանվող ստեղծագործությունների հեղինակները եւ նրանց ժառանգներն ու իրավահաջորդները (որոնք սովորաբար կոչվում են իրավատերեր) օգտվում են հեղինակային իրավունքի մասին օրենքով տրամադրվող իրավունքներից։

 




Լրահոս