Լա լիգայի 27-րդ տուրում «Սևիլյան» ընդունել էր «Ռեալ Սոսյեդադին» և 3-2 հաշվով հաղթանակ տարավ։
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Էլ Նեսիրին (11, 13), մեկ անգամ էլ աչքի ընկավ Ռամոսը։ Հյուրերի կազմում աչքի ընկան Անդրե Սիլվան (45+5) և Մենդեսը (90+2)։
Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսյեդադի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 61-րդ րոպեին։