
Քայլի Ջենները ներկայացրել է իր առաջին օծանելիքը, որը կոչվում է Cosmic: Այս մասին հեռուստաաստղը հայտնել է ինստագրամյան իր պաշտոնական էջում՝ ցուցադրելով օվալաձեւ շիշը։
«Այն տիեզերական է: Ներկայացնում ենք Քայլիի դեբյուտային բույրը, որը կթողարկվի մարտի 7-ին», – գրված է հրապարակմանը կից։
Հիշեցնենք, որ Քարդաշյան-Ջեններ ընտանիքի աղջիկները բազմաթիվ բիզնեսներ ունեն, իսկ Քայլին մինչ այս աչքի էր ընկել կոսմետիկայի շուկայում իր արտադրանքով, ապրանքանիշը կոչվում է Kylie Cosmetics: