Սոցհարցման արդյունքներով ամերիկացիների մեծ մասը պատրաստ է քվեարկել Դոնալդ Թրամփին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում ընտրողների մեծամասնությունը պատրաստ է քվեարկել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտին։ Այս մասին են հայտնի է դարձել սոցհարցման արդյունքներից։

New York Times-ի և Sienna College հետազոտական կազմակերպության համագործակցությամբ անցկացված սոցհարցմանը պարզվել է, որ եթե ԱՄՆ ընտրություններն անցկացվեին հենց այդ օրը, ապա ամերիկացի ընտրողների 48%-ը կքվեարկեր Թրամփի օգտին, իսկ 43%-ը՝ Բայդենի։ Թրամփի օգտին պատրաստ է քվեարկել սպիտակամորթ ընտրողների 53%-ը, ծագումով լատինաամերիկացիների 46%-ը և աֆրոամերիկացիների 23%-ը։

Բայդենըին նախապատվությունը տվել են աֆրոամերիկացիները՝ ձայների 66%-ով, մնացած բոլոր խմբերում հետ է մնացել իր մրցակցից՝ ստանալով սպիտակամորթ և լատինաամերիկյան ընտրազանգվածի 40%-ի աջակցությունը։

Հարցումն անցկացվել է 2024 թվականի փետրվարի 25-ից 28-ը՝ 980 ընտրողի շրջանում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները կայանալու են այս տարվա նոյեմբերին։




Լրահոս