Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ ձեռնարկություն կստեղծեն՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառավարման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբաջանն ու Վրաստանը «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու կառավարման համատեղ ձեռնարկություն կստեղծեն՝ յուրաքանչյուրը 50 տոկոս մասնաբաժնով: Այս մասին հայտնել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Ռովշան Ռուստամովը։

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի ամբողջական ավարտից հետո բոլոր գործառնությունները կիրականացվեն այս ձեռնարկության կողմից:

Ձեռնարկությունը կիրականացնի նախագծի հետ կապված աշխատանքները, բեռնափոխադրումների, ապրանքների փոխադրման սակագների սահմանումը և ընդհանուր առմամբ կլուծի գործառնական խնդիրներ։




Լրահոս