ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Բոլոր աղջիկներին խորհուրդ եմ տալիս գան, փորձեն իրենց ներդրումը տան հայրենիքին»․ ՀՀ ԶՈւկանանց հրաձգային գումարտակի զինծառայող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԶՈՒ կանանց հրաձգային գումարտակը պատրաստ է մարտի․ կին զինծառայողները պատմել են իրենց առօրյայի, ծառայության կարևորության և զինվորական գործի մասին։

Առաջին կամավոր պարտադիր զինվորական ծառայության անցած կինը՝ Միլենա Ենոքյանն, ով արդեն երկու ամիս է ինչ ծառայում է բանակում, ասում է, որ առօրյան հագեցած է անցնում և հիմքում մարտավարությունն ու կրակային պատրաստվածությունն է։ Նա ցանկանում է ծառայության ավարտին ընդունվել «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան»՝ գիտելիքները խորացնելու նպատակով։

Պետք է նշել, որ կանանց հրաձգային գումարտակում վարժաքներն ու մարզումները չեն դադարում․ կանայք անդադար նոր գիտելիքներ են ձեռք բերում՝ կոփվում նաև հոգեպես։

Պայմանագրային զինծառայող Տաթևիկ Հարությունյանը նշում է․ «Բոլոր աղջիկներին խորհուրդ եմ տալիս գան, փորձեն իրենց ներդրումը տան հայրենիքին»։




Լրահոս