
Երևանում մարտի 3-5-ին, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 6-ի երեկոյան ժաներին, 7-ին սպասվում է անձրև։
Հանրապետության տարածքում մարտի 3-ին, 4-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-ի ցերեկը, 6-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 7-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ լեռնային շրջաններում՝ ձյուն։
Քամին՝ հարավարևելյան 1-3մ/վ, մարտի 6-7-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 3-5-ին և ցերեկը, և գիշերը աստիճանաբար կբարձրանա ցերեկը՝ 4-7 աստիճանով։