Գրողների միջազգային օր՝ մասնագիտական տոն, որը նշվում է մարտի 3-ին և կոչ է անում «չորրորդ իշխանությանը» դեմ արտահայտվել դեմոկրատական տպագրության բացասական ասպեկտներին, խուսափել սուտ հրապարակումներից, կանխամտածված կեղծիքներից, փաստերի մտադրված աղավաղումից կամ դրանց միտումնավոր անազնիվ մեկնաբանություններից քաղաքական, խմբային կամ անհատական հետաքրքրություններից ելնելով։
1921 թ. ստեղծվել է ՊԵՆ ակումբը (հապավում, որը ստեղծվել է բանաստեղծ (անգլ.՝ poets), ակնարկագիր (անգլ.՝ essayists) և վեպերի հեղինակ, վիպասաններ (անգլ.՝ novelists) բառերի առաջին տառերով)։ Միագումարությամբ այս երեք տառերը ստեղծում են գրիչ բառը (անգլ.՝ pen)): 1923 թվականին Լոնդոնում տեղի է ունեցել ՊԵՆ ակումբի առաջին միջազգային կոնգրեսը։ 1986 թվականի հունվարի 12-18-ը տեղի ունեցավ ՊԵՆ ակումբի արդեն 48-րդ միջազգային կոնգրեսը, որի մասնակիցները որոշեցին մարտի 3-ը հայտարարել «Գրողների համաշխարհային օր»։ Այդ ժամանակ պեն կենտրոններ կային գրեթե 100 հանրապետություններում։
Մեր օրերում այդ տոնը մի շարք երկրներում ընդլայնել է իր շրջանակները։ Գոյութույն ունի «Գրողների օր» և հանդիսանում է առավել հայտնի գրական գործիչներին հարգանքի հատուցման օր։