Հայտնի են հայ բռնցքամարտիկների մրցակիցները Իտալիայում մեկնարկելիք օլիմպիական վարկանիշային մրցաշարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի են հայ բռնցքամարտիկների մրցակիցները Իտալիայում մեկնարկելիք օլիմպիական վարկանիշային մրցաշարում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից:

Ստուգատեսը բավականին բարդ է։ Մրցաշարին հայտավորվել է 113 երկրի բռնցքամարտիկ, և յուրաքանչյուր քաշային կարգում միայն կիսաեզրափակիչ հասնելու և օլիմպիական ուղեգիր ապահովելու համար անհրաժեշտ է հաղթել առնվազն 4 մենամարտ։

Մեկնարկային մենամարտերում մեր մարզիկներին բաժին են հասել հետևյալ բռնցքամարտիկները։

50 կգ Անուշ Գրիգորյան-Յունգ Ջի հունգ (Կորեա)
54 կգ Տաթևիկ Խաչատրյան – Դենիսե Բռավո (Չիլի)
60 կգ Էլիդա Քոչարյան – Սոլիս Գվադալուպե(Մեքսիկա)
66 կգ Անի Հովսեփյան – Մարիա էռնանդես (Դոմինիկյան Հանր.)
51 կգ Ռուդոլֆ Գարբոյան- Խուան Տեո Վի (Սինգապու) և Շաֆիկ Ֆատիա ( Ուգանդա) զույգի հաղթողի հետ
57 կգ Արթուր Բազեյան – Սեյֆեդին Լետայիֆ (Շվեցարիա)
71 կգ Գուրգեն Մադոյան- Վասիլի Ցեբոտարի (Մոլդովա)
80 կգ Ռաֆայել Հովհաննիսյան- Կեվեն Բեասեջոուր (Կանադա)
92 կգ Նարեկ Մանասյան-Անդրեյ Զապլիտնի (Մոլդովա) և Դանիել Գուզման (Դոմինիկյան Հանր.) զույգի հաղթողի հետ
+92 Դավիթ Չալոյան-Ալեքսիս Բարիեռի (Կանադա)

Մարտի 4-ին ռինգ դուրս կգան Արթուր Բազեյանը, Ռաֆայել Հովհաննիսյանը և Տաթևիկ Խաչատրյանը։




Լրահոս