ՔՊ-ական պատգամավորները եւ «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանը կգործուղվեն Գերմանիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորները միասին կգործուղվեն Գերմանիա:

ArmLur.am-ը ԱԺ-ից տեղեկացավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Հասմիկ Հակոբյանը, Հայկ Ցիրունյանը եւ «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանը մարտի 10-16-ը գործուղվելու են Ֆրանկֆուրտ եւ Բոնն (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն):

ԱԺ պատգամավորները կմասնակցեն Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրին:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս