ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարտի 8-ին հանրային տրասնսպորտով երթևեկող աղջիկներից և կանանցից ուղեվարձի գումար չի գանձվի. Ավինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 8-ին Երևանում հասարակական տրանսպորտը կանանց համար կլինի անվճար. տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Քաղաքապետը նաև տեղեկացրել է, որ քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող կառույցների՝ շուրջ 15.000 կին գործընկերներին կտրամադրվեն մշակութային տարատեսակ միջոցառումների տոմսեր։

«Պատերազմի մասնակից, զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, անհետ կորած, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված ընտանիքների կանանց կտրամադրվի 1000-ից ավելի տոմս՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք «Գայանե» բալետին ներկա գտնվելու համար»,- հայտնել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս