Armenian text to speach

Վարդան Օսկանյանի գլխավորած հանձնախումբը արտերկրում տարբեր գործիչների հետ հանդիպումներ է ունենում.ինչ կտան այս բանակցությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այս տարվա հունվարին ձեւավորվել էր Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հատուկ հանձնախումբ:

Հանձնախմբի աշխատանքների համակարգումն իրականացնում է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ հանձնախմբի ներկայացուցիչները այս օրերին եվրոպական տարբեր երկրներում հանդիպումներ են ունենում հայազգի եւ եվրոպացի քաղաքական տարբեր գործիչների հետ:

Հանձնախմբի նպատակն է միջազգային երաշխիքներ ձեռք բերել արցախցիների վերադաձի համար:
Մեզ հետ մասնավոր զրույցներում՝ արցախի օրենսդիրի եւ կառավարության տարբեր ներկայացուցիչներ թեեւ քիչ հավանական են համարում, որ արցախցիների հայրենիք վերադարձի շուրջ այս բանակցությունները հաջողությամբ կպսակվի, քանի որ, փաստացի, միջազգային հարթակում բանակցելու մանդատ ունի միայն Հայաստանի իշխանությունը, որը, սակայն, այս ուղղությամբ ոչինչ չի անում:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս