Հափշտակել են 600 լիտր բենզին, զինվորների ձմեռային բաճկոնները, տաբատները, զրահաբաճկոնները. ՊՆ հրամանատարի է մեղադրանք առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մուշեղ Մելոյանը, ՀՀ պաշտպանության նախարարի՝ 2022 թվականի օգոստոսի 24-ի նշանակվել է ՀՀ ՊՆ Ն զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոնը, ՀՀ զինված ուժերի «Ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում, ի թիվս այլնի, ունենալով իրեն ենթակա ծառայողներ, պատասխանատու լինելով գումարտակի ռազմական տեխնիկայի և նյութական մյուս միջոցների վիճակի և անվթարության համար, ունենալով գումարտակի տնտեսությունը ղեկավարելու, վերջինիս ստորաբաժանումներում եղած սպառազինությունը, ռազմական տեխնիկան և ռազմամթերքը գիտենալու, դրանց ճիշտ շահագործումը կազմակերպելու և առնվազն երեք ամիսը մեկ անգամ դրանց առկայությունը, վիճակն ու հաշվառումն անձամբ ստուգելու պարտականություններ, այդպիսով հանդիսանալով պաշտոնատար անձ, օգտագործելով իր իշխանական և ծառայողական լիազորությունները, փաստացի իրեն վստահված գույքի՝ իր ղեկավարած գումարտակի տրանսպորտային միջոցների համար հատկացված դիզելային վառելիքի հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, 2022 թվականի հոկտեմբերից մինչև 2023 թվականի հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում, գումարտակին հատկացված ավտո-մեքենաներից, հիմնականում «Կամազ 43114» մակնիշի, ՊՆ 63-78 Շ, «Ուրալ 4320-10» մակնիշի, ՊՆ 25-03 Տ զինհամարանիշների ավտոմեքենաներից մաս-մաս հափշտակել է խոշոր չափերով՝ 506.558.168 ՀՀ դրամ արժողությամբ, ընդհանուրը՝ 1.200 լիտր դի-զելային վառելիք, որը տեղափոխել է զորամասի հրամանատարական դիտակետի հետնամաս, պահեստավորել թվով 6 տարրաների մեջ: Այնուհետև Մուշեղ Մելոյանը, հափշտակված դիզելային վառելիքը 2023 թվականի հունվար և փետրվար ամիսներին իր «Պիկապ» տեսակի ծառայողական օգտագործման ավտոմեքենայով մաս-մաս՝ յուրաքանչյուր անգամ 600-ական լիտր ծավալով տեղափոխել է ՀՀ ՊՆ ն զորամասի թիկունքի ղեկավարման կետ և հանձնելով իր անմիջական ծառայողական ենթակայության տակ գտնվող՝ ՀՀ ՊՆ Ն զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի նյութատեխնիկական ապահովման դասակի հրամանատար Կամո Սարգյսնաին՝ հանձնարարել է վաճառել այն ու ստացված գումարը հանձնել իրեն:

Կամո Սարգսյանը, կատարելով Մուշեղ Մելոյանի հանձնարարությունը, 2023 թվականի հունվարին 600 լիտր դիզելային վառելիքը վաճառել է չպարզված անձանց և ստացված 240.000 ՀՀ դրամ գումարն ամբողջությամբ տվել է Մուշեղ Մելոյանին, իսկ 2023 թվականի փետրվարին Մուշեղ Մելոյանի կողմից նրան փոխանցված վառելիքի գումարը վճարելու համար «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲ ընկերությունից 2023 թվականի փետր-վարի 16-ին ստացել է 301.000 ՀՀ դրամ վարկ, որից՝ 240.000 ՀՀ դրամը տվել է Մուշեղ Մելոյանին, իսկ վառելիքն օգտագործել է սեփական կարիքների համար:

Այսինքն՝ Մուշեղ Մելոյանին վերագրվում է հանցանքի կատարում՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:
Բացի այդ, պաշտոնատար անձ Մուշեղ Մելոյանը, անտեսելով փաստացի իրեն վստահված՝ ՀՀ ՊՆ թիվ ն զորամասի 2-րդ հրաձգային գումարտակին հատկացված և թիկունքի ղեկավարման կետում պահվող գումարտակի նյութական միջոցները զորամասի թիկունքի ղեկավարման կետում պահվող գումարտակի նյութական միջոցները պահեստարան տեղափոխելու վերաբերյալ զորամասի հրամանատարի թիկունքի ապահովման գծով տեղակալից ստացած հանձնարարությունը, օգտագործելով իր իշխանական և ծառայողական լիազորությունները, դրանցով պայմանավորված ազդե-ցությունը, փաստացի իրեն վստահված խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ՝ 2023 թվականի ապրիլին հանձնարարել է իր անմիջական ծառայողական ենթակայության տակ գտնվող՝ ՀՀ ՊՆ թիվ ն զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի նյութատեխնիկական ապահովման դասակի հրամանատար Կամո Սարգսյանին՝ նյութական միջոցները գաղտնի տեղափոխել և պահել առանձնացված վայրում:
Կամո Սարգսյանը, գիտակցելով Մուշեղ Մելոյանի կողմից վստահված գույքը հափշտակելու հանգամանքը, պատրաստակամություն է հայտնել կատարելու վերջի-նիս հանձնարարությունը և նախապես խոստացել է պարտակել հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաները՝ հափշտակված նյութական միջոցները:

Այնուհետև Կամո Սարգսյանը, Մուշեղ Մելոյանի կողմից վստահված գույքը հափշտակելուն օժանդակելու դիտավորությամբ, ժամանակավոր, անհատույց օգտագործման համար ձեռք է բերել Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի 6-րդ փողոցի 19-րդ տանը կից ավտոտնակը, որից հետո զորամասից հափշտակված նյութական միջոցները, այն է՝ խոշոր չափերով՝ ընդհանուրը 3.430.200 ՀՀ դրամ արժողությամբ ձմեռային բաճկոնները, ձմեռային տաբատները, զինվորական համազգեստները, զրահաբաճկոններն ու դրանց ներդիրները, քնապարկերը, պառկելաթախտը, ճտքավոր կոշիկները, կաճյակ-ները, զինվորական գոտիները, շապիկները, անթև բաճկոնները, անձրևանոցները, քողարկիչներևը, քողարկման ցանցերը, ձմեռային դիմակները, ականջակալները, ենթաօձիքները, պաշտպանական միջոցները, կապի միջոցները, դրանց մարտկոցները, լիցքավորման սարքերը, ակնոցները, ուսապարկերը, փամփշտատուփի պայուսակները, հակագազերը, ձմեռային ձեռնոցներն ու ձմեռային գլխարկները, ձեռքի և ոտքի պաշտպանիչները, ոտքի ձնապաշտպանիչները, զինվորական սաղավարտերը, ձմե-ռային կոշիկի տակդիրները, ձեռնոցները, անկողնային ու հիգենայի պարագաները տեղափոխել ու պահել է նշված ավտոտնակում: Այդ կերպ Կամո Սարգսյանը նաև միջոցներ՝ հափշտակված առարկաները պահելու համար նախատեսված պահեստարան տրամադրելով, օժանդակել է Մուշեղ Մելոյանի կողմից խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելուն: Դրանից հետո մինչև 2023 թվականի օգոստոսի 24-ն ընկած ժամանակահատվածում հափշտակված նյութական միջոցները չեն հանձնվել զորամասի զինծառայողներին և տնօրինվել են Մուշեղ Մելոյանի հայեցողությամբ, իսկ նշված օրը հայտնաբերվել և առգրավվել են հիշյալ պահեստարանում կատարված խուզարկությամբ:

Քնար Մանուկյան




Լրահոս