Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Նոյակերտ բնակավայրի բնակիչներն ահազանգում են, որ մինչեւ վերջ գնալու են ու թույլ չեն տալու «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ընկերության ղեկավար, Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Սուքիասյանին եւ Արարատի մարզի «մաֆիային» իրենց գյուղի հողերը տնօրինեն:
ArmLur.am-ի խմբագրություն են այցելել Նոյակերտի բնակիչներ Ռաֆիկ Պողոսյանը եւ Սարգիս Քյարամյանը, որոնք ուշագրավ մանրամասներ են հայտնում, թե ինչ է կատարվում համայնքում, ինչ են անում «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ»-ի ղեկավարությունը ԱԺ նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանի եւ այլ անձանց հետ: Բնակիչներն անգամ վախենում էին՝ նշելով, որ հրապարակումից հետո եթե իրենց որեւէ բան լինի, ապա իրենք ասում են, թե ովքեր են կանգնած այդ ամենի հետեւում:
Քնար Մանուկյան