Ծածկադմփոց են փորձում անել օրենքի կոպիտ խախտումներով․ Արթուր Չախոյանը՝ իր դեմ հարձակման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը գրել էր, որ բլոգեր Արթուր Չախոյանը դիմել էր ոստիկանություն՝ իր վրա կացնով հարձակվելու դեպքի առնչությամբ։

ArmLur.am-ը զրուցել է Չախոյանի հետ՝ հասկանալու ինչ իրավիճակ է։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ քրեական գործ է հարուցվել։

«Ներկայացել եմ Մասիս քաղաքի քննչական բաժին, տեղանքի զննությանը ներկա եմ եղել: Դեռ այդքանն է գործողությունները տեղի ունեցել: Հստակեցնեմ ավելին՝ իմ հանդեպ նույնիսկ այդ հարցով էլ է քաղաքական հետապնդում տեղի ունենում, ծածկադմփոց են փորձում անել օրենքի կոպիտ խախտումներով»,- ասաց Չախոյանը։

Չախոյանը նաև նշեց, որ հիմա քրեական վարույթը ընթացքում է ու քանի որ քաղաքական հետապնդում է, չի ցանկանում դա բարձրաձայնել և ավարտվելուն պես այդ ամենը կհանրայանացնի։




Լրահոս