Հենց գալիս է ԱՊՊԱ անելու շաբաթը, գները կտրուկ բարձրանում են. քաղաքացիները ահազանգում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը վերջին շրջանում հաճախ է բողոքներ ստանում ԱՊՊԱ-ների գործունեությունից: Նրանց խոսքով՝ վճարման օրից որոշ ժամանակ առաջ վճարման գումարը տարբերվում է հստակ վճարման օրվա գումարից:

«Մարդիկ մի քանի ամիս առաջ ստուգում են իրենց ԱՊՊԱ-ն, հենց գալիս է ԱՊՊԱ անելու շաբաթը գները կտրուկ բարձրանում են»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքացին:

ArmLur.am-ը կապ հաստատեց «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ», «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ», «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերությունների հետ՝ հասկանալու համար՝ ինչո՞վ է սա պայմանավորված:

«Նաիրի Ինշուրենս»-ից մեզ ասացին՝ « Որևէ նման բան առկա չէ, այսինքն, երբ որ վերջին շաբաթն է գալիս գները բարձրանում է, պարզապես հնարավոր է դա համընկնում է այն շրջանի հետ, երբ հաշվիչի թարմացումներ են լինում: 2023 թվականի ապրիլ 1-ից հետո ընդհանուր ոլորտում ազատականացում է տեղի ունեցել, յուրաքանչուր ապահովագրական ընկերություն ինքն է որոշում ընկերության կողմից նախատեսված արժեքը: Ապահովագրական ընկերությունները ունեն հնարավորություն և թույլատվություն արտաապահովագրական ուժերի կողմից, յուրաքանչյուր 6 ամիսը մեկ թարմացնելու հաշվիչները, այսինքն՝ հաշվիչի թարմացման հետ կապված փոխվում է նաև վճարը, լինում են դեպքեր երբ դրանք արտահայտվում են էժանացմամբ, լինում են դեպքեր, երբ արտահայտվում է թանկացմամբ»:

«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունից մեզ տեղեկացրին՝ «Անցած ամիս գնային փոփոխություններ ենք ունեցել, հնարավոր է դա է նպաստել»:

«Արմենիա Ինշուրենս»-ի հետ չհաջողվեց կապ հաստատել, զանգերը մնացին անպատասխան:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս