
ArmLur.am-ի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները մոտ օրերին փակ հանդիպումներ են նախատեսում ունենալ տարբեր պաշտոնյաների ու նախարարների հետ:
Առաջիկայում խորհրդարան է գալու ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նախնական ԱԽ քարտուղարի հետ հանդիպումը նախատեսված է չորեքշաբթի:
ՔՊ-ականներ ԱԺ են կանչելու նաեւ արտգործնախարար Արարատ Միրզոյանին եւ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին:
Գործադիրի ներկայացուցիչներին ԱԺ կանչելու այս գործընթացը շարունակական է լինելու:
Հիշեցնենք նաեւ, որ նախորդ անցնող շաբաթ իշխանական պատգամավորները երկու հանդիպում ունեցան նաեւ Նիկոլ Փաշինյանի հետ:
Քրիստինա Մուշեղյան