Գյումրիում վտանգի տակ է հայտնվել հայտնի «վառեմ-մարեմ» պատշգամբի շենքը:
Հատուկ տեխնիկայի միջոցով քանդվում են հին սալիկները: Ճանապարհի ասֆալտապատման հիմնավորմամբ վնասվում է շենքի հիմքը:
ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Գյումրիի համայնքապետարանի աշխատակիցների հետ, հասկանալու համար, ինչ է արվում շինությունը պահպանելու համար, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:
Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունից մեզ առաջարկեցին հարցում ուղարկել: Հարցման պատասխանը ArmLur.am-ը կհայտնի մի փոքր ուշ:
Հիշեցնենք, որ 2022 թվականից արգելվել է շենք մուտք գործելը, քանդված հատվածների պատճառով:
Հ․ Գ․ ArmLur.am-ը պատրաստ է Գյումրիի համայնքապետարանի հետադարձ կապ հաստատելու դեպքում հրապարակել նաև իրենց մեկնաբանումը:
Էմմա Մարտիրոսյան