
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի պատրաստվում կապ հաստատել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, այս պահին ժամանակացույցում ներառված ամենաբարձր մակարդակով շփումներ չկան, բայց անհրաժեշտության դեպքում, իհարկե, կարող են լինել, հեռախոսազրույցները կարող են բավականին արագ կազմակերպվել», – լրագրողներին ասել է Պեսկովը։