ՖՈՏՈ. «ՄԻԳ» ռազմական օդանավ, սուրճ պատրաստող մեքենա. հայերի կողմից արված 5 հայտնագործություն, որոնք փոխել են մեր կյանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի է, որ համաշխարհային պատմության մեջ բազմաթիվ հայերի անուններ են գրվել: Նրանք եղել են արքաներ, գիտնականներ, մշակույթի և այլ ոլորտների ներկայացուցիչներ:

Հաճախ նրանց անունները կապված են եղել հայտնագործությունների հետ

ArmLur.am լրատվականը Ձեզ է ներկայացնում 5 գյուտ որոնք արվել են հայերի կողմից.

Սուրճ պատրաստող մեքենա (վենդինգ). այն հայտնագործել է 1947 թվականին հայազգի Սիրուս Մելիքյանը: Նա սուրճի «ինդուստրիայում» մեծ ավանդ ունի. հայտնագործել է սուրճ «վենդինգ» մեքենան, տան համար նախատեսված սուրճ պատրաստող առաջին մեքենան, սուրճի կապսուլները:

Մելիքյանը հիմնադրել է «Favor-Maker Culinary Chef’s Training School»-ը և այնտեղ դասավանդել 10 տարի: 2002 թվականին «Թեյ և սուրճի առևտրային ամսագրի» կողմից արժանացել է «Տարվա մարդ» մրցանակին:

«Դելտա» ծորակ. Հայտնագործության հեղինակը 1901 թվականին Զմյուռնիայում ծնված Ալեք Մանուկյանն է, ով 1994 թվականին ճանաչվել է Հայաստանի ազգային հերոս: Հայոց ցեղասպանությունից հետո Ալեքի ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ և 1929 թվականին հիմնել սեփական ձեռնարկություն, որը դարձել է մեքենաների մասեր արտադրող միջազգային ընկերություն: Ալեք Մանուկյանի և կնոջ աճյունները հանգչում են Մայր Աթոռում:

Նա հայտանգործել է «Դելտա» ծորակները, որոնք հնարավորություն են տալիս մեկ շարժումով միացնել թե՛ տաք, թե՛ սառը ջուրը՝ որոշելով ջրի ջերմաստիճանը:

Թթվածնի դիմակ «A-14». դիմակը 1920 թվականին ընտանիքի հետ ՄԱՆ տեղափոխված Արթուր Բուլբուլյանի հայտնագործությունն է, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ օգտագործել են ԱՄՆ ռազմաօդային ուժերը: Այն խոսափող ունի՝ օդաչուների հետ շփումը դյուրացնելու նպատակով:

Բուլբուլյանը բացառիկ դեր ունի ԱՄՆ-ի պատմության մեջ. եղել է Մեյոյի բժշկական թանգարանի առաջին տնօրենը, նախագծել և ստեղծել է Մայոյի կլինիկայի ցուցանմուշները՝ 1933 թվականին Չիկագոյում կայացած «Worls Fair» ցուցահանդեսի համար:

Ավտոմատ փոխանցման տուփ. հայտնագործել է Ցեղասպանության ժամանակ ընտանիքի հետ ԱՄՆ գաղթած Ասատուր Սարաֆյանը, ով հայտնի է Օսկար Բենկեր անվանումով: Վերոնշյալ գյուտը գրանցվել է 1931 թվականին և կիրառվել «Օլդսմոբիլ» ապրանքանիշի մեքենաներում: 1957 թվականին արտոնագրվել է Սարաֆյանի մեկ այլ գյուտ՝ ավտոյուղի չափիչի գյուտը, իսկ 1961-ին՝ բենզինային պոմպինը:

Նրան են պատկանում նաև 1949 թվականին արտոնագրված Սիկորսկու շարժիչի փոխանցման տուփի և 1932 թվականին արտոնագրված բազմագույն տպիչ սարքի գյուտերը:

«ՄԻԳ» ռազմական օդանավ. Ռազմական օդանավը ստեղծել է ԽՄԿԿ անդամ, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 3-ից 8-րդ գումարման խորհրդարանների պատգամավոր, ստալինյան և լենինյան մրցանակների դափնեկիր Արտեմ Միկոյանը:

Միկոյանի ղեկավարությամբ ստեղծվել են «ՄԻԳ 1» և «ՄԻԳ 3» ռազմական օդանավերը, իսկ Գուրևիչի հետ համագործակցությա արդյունքում ստեծվել են «ՄԻԳ 9», «ՄԻԳ 15», «ՄԻԳ 17», «ՄԻԳ 19», «ՄԻԳ 21», «ՄԻԳ 23», «ՄԻԳ 25», «ՄԻԳ 27», «ՄԻԳ 29», «ՄԻԳ 31» և «ՄԻԳ 35» կործանիչները:

Միկոյանի և Գուևիչի նախագծած ինքնաթիռներով գրանցվել է 55 համաշխարհային ռեկորդ:

Հուրի Բաղդասարյան




Լրահոս