Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվել են փոփոխություններ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար իրականացվող սոցիալական աջակցության 3 ծրագրերում (միանվագ 100 հազար դրամ, վեցամսյա 40+10 հազար դրամ, ինչպես նաև երկամսյա 50 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառումներ)։
Եթե անձն արդեն իսկ դիմել է վերոնշյալ ծրագրերին և իր անունով համակարգում առկա է առցանց դիմում, ապա նոր դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա: Տվյալ դիմումները կվերանայվեն և իրականացված փոփոխությունների շրջանակին համապատասխանելու դեպքում՝ կբավարարվեն։
Այն անձինք, ովքեր դեռևս չեն դիմել վերոնշյալ ծրագրերին պետք է առցանց դիմում ներկայացնեն մարտի 31-ը ներառյալ՝
վեցամսյա 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի դեպքում անհրաժեշտ է մուտք գործել https://rent.socservice.am հղմամբ,
երկամսյա 50,000 դրամ ծրագրի դեպքում՝ https://50.socservice.am հղմամբ։