ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բարբարոսներին մի լսեք․ Գյումրիի նախկին քաղաքապետի որդին՝ «օրենքով գող» դառնալու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ որդին` Սպարտակ Ղուկասյանը, Հակակոռուպցիոն դատարանում էին եւ դատարանին դիմեցին իրենց դեմ հարուցվաղ քրեական գործը չտեսանկարահանել, ինչն էլ դատարանը բավարարեց։

Նշենք, որ Սպարտակ Վարդանի Ղուկասյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա Գյումրի համայնքի նախկին ղեկավար Վարդան Կոլյայի Ղուկասյանի հետ գտնվելով մերձավոր ազգակցական կապի մեջ՝ հանդիսանալով վերջինիս որդին, նախնական համաձայնության գալով հոր՝ Վ.Ղուկասյանի հետ, այն է՝ գիտակցելով ու նախատեսելով, որ Գյումրի քաղաքի Աբովյան 262 հասցեում գտնվող շինությունը համայնքից ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիքի կատարման արդյունքում, ինչպես նաև՝ գիտակցելով ու նախատեսելով այն, որ հետագայում այդ գույքը փաստացի փոխանցվելու է Վարդան Ղուկասյանի տնօրինմանը, օժանդակել է վերջինիս՝ կատարած հանցանքի համար պատասխանատվությունից խուսափելու հարցում, հընթացս՝ օժանդակել է Վարդան Ղուկասյանի կողմից պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման կատարմանը։

ArmLur.am-ը նիստի ավարտից հետո զրուցել է Սպարտակ Ղուկասյնաի հետ իր դեմ հարուցված քրեական գործի, իր՝ «օրենքով գող» դառնալու մտադրության մասին:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս