
Արդարադատության նախարարի հրամանով՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Լաերտ Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Մարտի 4-ին Գրիգորյանը պաշտոնանկ է արվել սեփական դիմումի համաձայն: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից:
Հիշեցնենք, որ արդարադատության գնդապետ Լաերտ Գրիգորյանը փոխադրման կարգով նշանակվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ այս տարվա հունվարի 29-ին: