ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Գևորգ Պապոյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի ստորագրած արձանագրության մեջ:

Հիշեցնենք, որ  ArmLur.am-ը գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոր պատգամավոր կունենա:

Ինչպես արդեն հայտնի է՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, կուսակցության վարչության որոշմամբ, առաջադրվեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում և կտեղափոխվի գործադիր:




Լրահոս