Հայաստանը հրաձգության Եվրոպայի 2026 թվականի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի հետ համատեղ հայտ է ներկայացրել հրաձգության Եվրոպայի 2026 թվականի մեծահասակների և երիտասարդների առաջնությունը Երևանում հյուրընկալելու համար:

Հայաստանի հայտը ներկայացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը՝ Հունգարիայի Դյոր քաղաքում անցկացված հրաձգության Եվրոպայի առաջնության շրջանակում՝ մարզաձևի միջազգային ֆեդերացիայի գործկոմի արտահերթ նիստում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով, բացի Հայաստանից, 2026 թվականի Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել նաև Բուլղարիան: Երևանի և Վառնայի նախնական հայտերի ներկայացումից հետո Հրաձգության միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել երեք հոգանոց աշխատանքային հանձնաժողով ձևավորել, որը կայցելի մրցավայրեր՝ պայմաններին և ենթակառուցվածքներին ծանոթանալու նպատակով:

ԵԱ-ի անցկացման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի այս տարվա մայիսին:




Լրահոս