Ֆրանսիան մտադիր չէ մոտ ապագայում զորքեր ուղարկել Ուկրաինա:
Այս մասին, ըստ ria.ru-ի, հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը՝ չեխական Novinky պորտալին և «Právo» թերթին տված հարցազրույցում:
«Ուկրաինա զորք ուղարկելու մասին հարցին ի պատասխան՝ ես ասացի, որ ոչինչ չի բացառվում: Սա չի նշանակում, որ մենք դիտարկում ենք մոտ ապագայում ֆրանսիական զորքեր ուղարկելու հնարավորությունը: Մենք բացում ենք բանավեճը, և մտածում ենք այն ամենի մասին, ինչ կարելի է անել Ուկրաինային աջակցելու համար, առաջին հերթին (ուղղակիորեն-խմբագրի նշումը) ուկրաինական տարածքում»,- ասել է պետության ղեկավարը։
Զինվորականներ ուղարկելու ծրագրերի բացակայության մասին խոսել է նաեւ Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն։ Մարտի 1-ին ելույթ ունենալով France Inter ռադիոկայանի եթերում, նա ընդգծել է, որ ֆրանսիացիները չեն մեռնի Ուկրաինայի համար։