
Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը «Վեստ Արմենիայի» դեմ Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի խաղում (2-1) ծանր վնասվածք ստանալուց և պատգարակով խաղադաշտից հեռանալուց հետո բուժզննում է անցել:
Այս մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ անրակի կոտրվածք, նրան կվիրահատեն: Ըստ նախնական բժշկակական եզրակացության՝ 34-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտից կբացակայի 6-8 շաբաթ: