
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը երկօրյա աշխատանքային այցով ուղևորվել է Ադրբեջան։
Այս մասին հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։
Այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և երկրի վարչապետ Ալի Ասադովի հետ։ Բանակցությունների ընթացքում նախատեսվում են քննարկել ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համատեղ նախագծերի խթանմանը։
Ակնկալվում է, որ հանդիպումների և բանակցությունների արդյունքում կստորագրվեն մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր։