Արցախի ինքնորոշման իրավունքի խոստմամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս:
Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանը դեռ 2019 թվականի Արցախի Վերածննդի հրապարակում հրապարակավ հայտարարում էր՝
Արցախի հարցի լուծումը ինքնորոշման համար մղված պայքարի ամրագրումն է՝ Արցախի իշխանության սրտով…
Հետո նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ Արցախը Հայաստան է եւ վերջ.
Իսկ ահա իր իշխանությունն ամրապնդելուց հետո Փաշինյանը 180 աստիճանով փոխեց իր տեսակետը՝ հայտարարելով, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը:
Ահա այսպես, Արցախը թշնամուն հանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Ադրբեջանն այսօր Արցախում ջնջում է հայկական հետքը՝ քանդելով Արցախի Ազգային ժողովի շենքը: