Պահքի ուտեստ. ոսպով և բլղուրով փլավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Մեծ Պահքի քսանչորսերորդ օրն է. այն սկսվել է Բուն Բարեկենդանից հետո՝ փետրվարի 12-ին:

ArmLur.am-ը Ձեզ է ներկայացնում Պահքի ընթացքում թույլատրելի ճաշատեսակների և քաղցրեղենի բաղադրատոմսերի շարք, ինչպես նաև թույլատրելի սննդի և խմիչքի տեսակներ:

Ոսպով և բլղուրով փլավ. կաթսայի մեջ դնել մեկ ճաշի գդալ բուսական յուղ, մեկ բաժակ ոսպ ու կես բաժակ բլղուր: Վրան ավելացնել 3 բաժակ եռացրած ջուր, աղ և մեղմ կրակով եփել:

Տապակել մանր կտրատած մեկ փոքր գլուխ սոխ այնպես, որ թեթև կարմրի: Փլավը պատրաստ լինելուց հետո կրակն անջատել և ավելացնել տապակված սոխը: Կարելի է համադրել կանաչ աղցանի կամ մածունի հետ:

Սյունիքի շրջանում ճաշատեսակը հյուրասիրվել է հարսանիքների ժամանակ. մատուցման ամանի տակ լցրել են քամած մածուն, վրան ավելացրել փլավը և տապակված սոխը:

Հուրի Բաղդասարյան




Լրահոս