
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Սեւանի թերակղզում մի խումբ մարդիկ անխնա ծեծել են միմյանց, բանը հասել է դանակահարությանը: Դեպքի վայր են գնացել իրավապահները եւ պարզել են, որ Սևանի թերակղզու հրապարակում ծեծկռտուք է տեղի ունեցել Ս. Սողոմոնյանի, Ն.Սողոմոնյանի, Ա. Ալեքսանյանի միջեւ, որի ժամանակ ծեծկռտուքն այն աստիճանի է թեժացել, որ դանակով հարվածել են Ս.Սողոմոնյանին եւ նրան դանակահարված տեղափոխել են հիվանդանոց:
Իրավապահները ձերբակալել են Ա. Ալեքսանյանին: Իսկ ինչից է սկսվել կռիվը: Ըստ նախնական վարկածի՝ վիճաբանողները Սևանի թերակզում մոմավաճառությամբ են զբաղվում, վիճաբանել են միմյանց հետ, որից հետո հանել են դանակը ու դանակահարել մասնակիցներից մեկին:
Քնար Մանուկյան