ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հարևանը՝ իր տան բակ պայթուցիկ նետելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է Նոյ թաղամասի 143/1 տան բնակիչ Արթուր Բաղդասարյանի հետ, որի տան բակում ենթադրյալ հանցագործները պայթուցիկ նյութ էին նետել: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ դեպքը ոչ իր հարազատների, ոչ ընտանիքի անդամների հետ չի կարող առնչություն ունենալ: Ավելին՝ վստահեցրեց, որ դեպքից առաջ որեւէ միջադեպ չի եղել, որից դրդված ենթադրյալ հանցագործները կարող էին գալ ու իր բակ պայթուցիկ նյութ նետել: Իսկ թե ինչի են հատկապես իր բակ նետել, Արթուր Բաղդասարյանը նշեց, որ միգուցե կատարվածը թյուրիմացություն է ու ամեն ինչ կպարզեն իրավապահները:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահ մարմինները պարզել են, որ փետրվարի 10-ին ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան մոտակայքում ռումբի տեղադրումը որեւէ առնչություն չունի նրա գործունեության կամ առհասարակ նրա ընտանիքի անդամների հետ: Իրավապահները պարզել են, որ ինքնաշեն պայթուցիկը տեղադրել են Մելքոնյանի հարեւաններին վախեցնելու կամ որևէ բան հասկացնեու համար:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ենթադրյալ հանցագործները պայթուցիկը գցել են Նոյ թաղամասի 143/1 տան բակ, որը պայթել է, վնասել է Արթուր Բաղդասարյանի տան ապակիները, նրան հասցրել են մոտ 350 հազար դրամի վնաս:

Քնար Մանուկյան




Լրահոս