
Մարտի 4-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 32-ամյա Կոնստանտին Ս.-ն:
Նրան 2006 թվականի մարտի 1-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահները հետախուզում էին կողոպուտի մեղադրանքով:
Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին։