ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոռուպցիան և կաշառակերությունն աճել են Նիկոլ Փաշինյանի օրոք. թվեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի ստերի շարքը անսպառ է: «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել Նիկոլ Փաշինյանի նախկին ելույթները, համեմատել դրանք ներկայի հետ՝ բացահայտելով Փաշինյանի ստերը:

Եւ այսպես, 2018-ի օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում, երբ ամփոփում էր իր պաշտոնավարման 100 օրը, հայտարարեց.
«Ես կարող եմ ասել պաշտոնապես, որ էսօր Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիա չկա»։

Այստեղ հիշեցնենք հենց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կոռուպցիոն սկանդալը եւ անասելի հարստացած մյուս ՔՊ ականների կենցաղը:
Այնուհետեւ 2019-ի հոկտեմբերի 24-ին հարցազրույց տվեց ԱՄԷ «Gulf News» թերթին՝ հայտարարելով՝ «Երկրում հաղթահարված է համակարգային կոռուպցիան»:

Իսկ 2019-ի մայիսի 8-ին տված մամուլի ասուլիսի ժամանակ, երբ Փաշինյանը ներկայացնում էր «100 փաստ Նոր Հայաստանի մասին», 73-րդ կետը հետևյալն էր․

«Մենք արմատախիլ ենք արել համակարգային կոռուպցիան Հայաստանում»:
Իսկ իրականում Ազգային վիճակագրական ծառայության համաձայն՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունները հետհեղափոխական Հայաստանում շեշտակի աճել են.

Ահա թվային տվյալները
• 2017 – 634
• 2018 – 1353
• 2019 – 1280
• 2020 – 1033
• 2021 – 950
• 2022 – 898
• 2023 – 1404

Կաշառակերության պատկերը հետևյալն է․
• 2017 – 163
• 2018 – 461
• 2019 – 324
• 2020 – 157
• 2021 – 237
• 2022 – 222
• 2023 – 540

Ահա, թե ինչ մեծ թափ են հավաքել կոռուպցիոն բնույթի հանցագործություններն ու կաշռակերության փաստերը հենց Նիկոլ Փաշինյանի օրոք




Լրահոս