
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերից հայտարարել է, որ 2021 թվականից սկսած Հայաստանը փորձել է զենք գնել Ռուսաստանից, պայմանագրեր է կնքել, նաև բանակի համապարփակ բարեփոխումների հայեցակարգ մշակել:
ԱԽ քարտուղարի խոսքով՝ 2020թ․ Հայաստանի ռազմատեխնիկական ամբողջ համագործակցության 96 տոկոսը ՌԴ-ի հետ էր։
ArmLur.am-ը կապ հաստատեց ռազմական փորձագետ Մհեր Գրիգորյանի հետ՝ մեկնաբանում ստանալու նպատակով.
«Ռուսաստանը 2022 թվականից սկզբից զենքի զինամթերքի խնդիր ուներ և հիմա այդ խնդիրը ավելի է սրվել: Այս հայտարարության մեջ ակնհայտ է քաղաքական կոնտեքստը վերջին շրջանի Հայաստանի Հանրապետության կտրուկ Արևմուտք թեքվելու համատեքստում»:
Փորձագետի խոսքով՝ նույնիսկ հիմա՝ 2024 թվականին Ռուսաստանը Հայաստանին զենք տրամադրելու խնդիր ունի, եթե նույնիսկ ընդունենք, որ քաղաքական և այլ խնդիրներ չկա պաշտոնական Երևանի հետ:
Էմմա Մարտիրոսյան