«Ամբողջ աշխարհում է այս խնդիրը, միայն Հայաստանում չէ. սա կարող է նշանակել երկու բան». Սամվել Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ֆեյսբուք»-ի խափանումը կապված չէ Հայաստանի հետ: Խնդիրն ամբողջ աշխարհում է, խուճապի մատնվել պետք չէ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով «Ֆեյսբուք»-ի համատարած խափանման խնդիրը:

«Ամբողջ աշխարհում է այս խնդիրը, միայն Հայաստանում չէ: Սա կարող է նշանակել երկու բան. կամ «Ֆեյսբուքն» ունի ինչ-որ տեխնիկական խնդիր իր կողմից կամ հաքերային հարձակում է. նման բան նախկինում եղել է, կարողացել էին մտնել մարդկանց հաշիվներն` առանց մուտքագրելու գաղտնաբառը: Ամեն դեպքում խուճապի մատնվել պետք չէ: Կարծում եմ, մի քանի ժամվա ընթացքում կվերականգնվի»,- մեկնաբանեց Մարտիրոսյանը:

Րոպեներ առաջ խափանվեցին Meta ընկերությանը պատկանող «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» հարթակները: Թե հարթակները երբ կվերականգնվեն, ընկերությունը հաղորդագրություն չի հրապարակել:




Լրահոս