Չեմ պատկերացնում, թե ով կարող էր Հայաստանը «ներքաշել» Միութենական պետության մեջ. Մեզենցև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության պետքարտուղար Դմիտրի Մեզենցևը ТАСС-ի հետ զրույցում ասել է, թե չի պատկերացնում՝ ով կարող է Հայաստանին ներքաշել միավորման մեջ՝ առանց երկրի իշխանությունների համաձայնության:

«Չեմ էլ պատկերացնում, թե ով կարող էր թույլ տալ, բազմադարյա պատմություն ունեցող, ինքնուրույն, անկախ Հայաստանը «ներքաշել» Միութենական պետության մեջ, եթե դա Հանրապետության ղեկավարության կամքով չլիներ»,- ասել է պաշտոնյան:

Ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ 2021 թվականին փորձ է արվել Հայաստանը տանել Միութենական պետություն, թեև դրա կազմում ընդգրկվելու պաշտոնական հրավեր Երևանը չի ստացել:




Լրահոս