Մարտի 5-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում` նվիրված Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Միջոցառման ընթացքում խոսքով հանդես են եկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, Պատանի երկրապահ ակումբի սան Գրիգոր Օհանյանը։
Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀ օրենսդիր և գործադիր, տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, զինծառայողներ, մշակույթի, արվեստի, գիտության գործիչներ և այլք։
Միջոցառումը կհեռարձակվի այսօր Հանրային հեռուստաընկերությամբ։