Դատավորները ներքին նամակագրություն են ունեցել, հնչել են անուններ․ դատական համակարգում խառնաշփոթ է․ դատավորները հեռանում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Վերաքննիչ քրեկան դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի անակնկալ հրաժարականից հետո դատական համակարգում հրաժարականները շարունակվում են:
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա, դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի և Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանի լիազորությունները:

Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից՝ հավելելով, որ դատական օրենսգրքով նախատեսված կարգով, Սերգեյ Մարաբյանի լիազորությունները դադարում են նաև Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դատավոր Արշակ Վարդանյանի անակնկալ հրաժարականը նույնպես նախապատմություն է ունեցել: Դատական համակարգից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Արշակ Վարդանյանի հրաժարականին դեռ շատ գործընթացներ են հետեւելու, իսկ թե ինչ, դժվար չէ կանխատեսել: Իսկ ինչէ կատարվում դատական համակարգում, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ուշագրավ գրագրություն է ի հայտ եկել, որտեղ վերոնշյալ դատավորները կոնկրետ անուններ են շոշափել ու դատավորներից մեկը այդ գրագրությունը հասցրել է քաղաքական իշխանություններին, ինչից հետո էլ դատավորներին ազատման դիմում են գրում ու հեռանում համակարգից: Իսկ թե դատավորներից ով է դատական համակարգի ներքին խոսակցությունները հասցրել իշխանություններին ու դատավորներին փաստի առաջ կանգնեցրել, հետևեք մեր հրապարակումներին:

Քնար Մանուկյան




Լրահոս